Հայաստանը վերածնվեց ինչպես Փյունիկյան թռչուն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Звезда»-ին

14-05-2019 12:17:43   | Հայաստան  |  Հարցազրույցներ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Звезда» հեռուստաալիքին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ հարցերի:
 


 
– Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները ներկայում, և ի՞նչ հեռանկար ունեն դրանք:
 
– Ես այդ հարաբերություները գնահատել եմ, գնահատում ու գնահատելու եմ իբրև կոնստանտ: Դրանք կայուն են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք պատմական եղբայրներ ու բարեկամներ ենք: Մենք զինակից ընկեր ենք, ճակատագրով՝ բարեկամներ, մենք բարեկամ ենք կրոնով: Ես այս հարաբերությունները գնահատում եմ իբրև կայուն մեծություն, որ ժամանակի հետ չի կարող փոխվել: Դրանք մեր մշակույթի, պատմության, փիլիսոփայության, անցյալի, ներկայի ու ապագայի մի մասն են:
 
– Իսկ ի՞նչ հեռանկարներ ունի Ձեր երկիրն այսօրվա դրությամբ:
 
– Այդ հարցի պատասխանը մեկն է. ես տեսնում եմ, որ Հայաստանը հնարավորություններ ունի, զարգացման հսկա ներուժ: Այդպես կարծելու մի շարք
պատճառներ կան: Ես կարող եմ ձեզ փոխանցել մեկ կամ երկու պատճառ: Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը կարողանում է վերածնվել ամեն մեծ դժվարությունից հետո, նույնիսկ մեծագույն ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից հետո, այն բանից հետո, որ հայությունը ցրվեց ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանը, սակայն, վերածնվեց խորհրդավոր`Փյունիկյան թռչնի պես, վերածնվեց և նայում է առաջ, միշտ առաջ:
 
Այս ճանապարհին միշտ լինում են դժվարություններ, բայց ես կարծում եմ, որ մենք ժողովուրդ ենք, որը կարողանում է հաղթահարել այդ դժվարությունները՝ թե՛ ինքնուրույն, թե՛ բարեկամների հետ, իսկ Ռուսաստանը բարեկամ է: Մենք, կարծում եմ, XXI
դարում կարող ենք ունենալ շատ առավելություններ, քանի որ Հայաստանը գուցե փոքր երկիր է, բայց հայերը համաշխարհային ազգ են: Մոտավորապես նույնքան հայ է ապրում ՌԴ տարածքում, նրանց մի մասը ՌԴ քաղաքացիներ են: Ես շատ եմ ուզում հավատալ, որ նրանք լավ քաղաքացիներ են, քանի որ նրանք պարտավոր են առաջին հերթին լինել ՌԴ լավ քաղաքացիներ և, բնական է, երբեք չմոռանալ իրենց պատմական արմատներն ու մշակույթը:
 
 
Շատ հայեր կան նաև Ամերիկայում՝ թե՛ հարավում, թե՛ հյուսիսում, շատ են հայերը Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Ամենուր: Դա մեծ ուժ է: XXI դարն այն ազգերի դարն է, ովքեր կապեր ունեն ամբողջ աշխարհով մեկ: Դա այն ազգերի դարն է, որոնք կարողանում են աշխատել, կարողանում են դժվարություններ հաղթահարել: Եվ վերջապես՝ այն ազգերի դարն է, որոնք կարողանում են պայքարել՝ թե՛ իրենց, թե՛ իրենց բարեկամների համար: Այդ պատճառով, ես կարծում եմ, մեր ապագան պետք է պայծառ լինի: Երկրի նախագահից դուք, կարծում եմ, այլ պատասխան պետք է չակնկալեիք:
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 777 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար