Երևանում ընթանում է Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի աշխատաժողովը

16-05-2019 16:39:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի 6-րդ աշխատաժողովը Երևանում մեկնարկել է մայիսի 16-ին և կշարունակվի մինչև մայիսի 17-ը:
 
Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի աշխատաժողովի համակարգող երկրներն են Հայաստանն ու Լատվիան: Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Լատվիայի ոլորտային մասնագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
 
Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Առաջատար տեխնոլոգիաների
ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Կ. Վարդանյանը առանձնահատուկ կարևորել է էլեկտրոնային կրթությունը՝ ի դեմս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի և «Իրական դպրոց» կրթական ծրագրերի: 
 
Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի գործունեությունն ուղղված է ԵՄ ու Արևելյան գործընկեր անդամ-երկրների միջև թվային հմտությունների ոլորտում փորձի փոխանակման, կապերի խորացմանն ու համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի միջոցով ոլորտային համագործակցության ընդլայնմանը: 
 
Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի 6-րդ աշխատաժողովն արդյունավետ հարթակ է հանդիսանում թվային հմտությունների զարգացման ոլորտում առկա փորձի փոխանակման, մարտահրավերների և համագործակցության հնարավորությունների քննարկման համար:
 
Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցը ձևավորվել է «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի ներքո իրականացվող Թվային շուկաների ներդաշնակեցման ծրագրի շրջանակում:
 
Միջոցառման մասնակիցները կայցելեն նաև ՏՏ ընկերություններ և կրթական հաստատություններ՝ ծանոթանալու հայկական փորձին: 
Միջոցառումը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից` Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 441 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար