Քոչարյանը չփորձեց վիրավորել Արթուր Դավթյանին, նա վիրավորեց Հայ ժողովրդին. Արտակ Գալստյան

17-05-2019 12:51:46   | Հայաստան  |  Իրավունք
ԻՍԿ Ո՞Վ է ՄԵՂԱԴՐՈՂ ԴԱՏԱԽԱԶԸ........
 


Շատերին թվում է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՔԾ-ն, գործն էլ դատարանում պաշտպանում է Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը:
 
Ասեմ ձեզ, չկա նման բան:
Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ
ժողովուրդը:
Մեղադրանքը դատարանում պաշտպանում է ժողովրդի Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը:
Երբ երեկ դատական նիստին ամբաստանյալ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ինչ ուզենա կասի և
Գլխավոր Դատախազը պետք է նստի և լսի, նա ամենևին էլ Արթուր Դավթյանին չփորձեց վիրավորել:
Նա վիրավորեց 12 միլիոնանոց, աշխարհով մեկ սփռված Հայ ժողովրդին, քանի որ այդ պահին, այդ դատարանում, Արթուր Դավթյանը աշխարհասփյուռ Հայ ժողովրդի կամքի արտահայտողն էր և պաշտպանը:
 
Այս քայլով Քոչարյանը ի լուր աշխարհի իրեն և իր համակիրներին դուրս դրեց Հայ ժողովրդի կազմից, ինքը իրեն օտարելով Հայ ազգից:
Սակայն կյանքը բումերանգ է:
Քոչարյանի երազանքը, որ ինքը ինչ ուզենա պիտի խոսի և 12 միլիոն Հայ նրան լսի չի իրականանա:
 
Ավելին Քոչարյանը գտնվելով իր վիրտուալ աշխարհի մեջ այդպես էլ չի ընկալում իրականությունը:
Նա չի կարողանում հասկանա, որ այսօր նստածը ինքն է և ուշադիր լսում է թե Հայ ժողովրդի անունից ինչ է ասում նրան Հայ Ժողովրդի Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը:
 
Կարծում եմ ազգովի պետք է խնդրել Արդարադատության Նախարարին, որ ամբաստանյալ Քոչարյանի խցում տեղադրի ինտերնետ հասանելիություն ունեցող մեծ էկրան, որտեղ օնլայն ռեժիմով կարտացոլվեն Հայ ժողովրդի մեկնաբանությունները:
Գուցե դրանք կարդալով իրեն կովկասյան վագր հռչակած ինքնակոչը դուրս կգա իր վիրտուալ աշխարհից և վերջապես կհասկանա, որ այսօր Հայ ազգը իրեն ինչ ուզում ասում է, իսկ ինքը նստած լսում է:
 
Դատավորի մասին:
Ժողովրդի Գլխավոր Դատախազը զգուշացրեց նրան, որ չտրվի Քոչարյանի թիմակիցների թաքնված սպառնալիքներին և կոչերին:
Մեր կողմից զգուշացնենք նրան, որ սույն գործով տուժող է 12 միլիոն Հայ:
Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ ժողովուրդը իրենից հափշտակված ինքնասիրության, պետականության, ապագայի համար:
Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ ժողովուրդը իր կորսված գարնան, զոհված, թալանված, ունեզրկված և արտագաղթած զավակների համար:
 
Դատավորը պետք է հասկանա, որ սա իրականում սև ու սպիտակի պայքար է:
Պիտի հասկանա, որ Կանաչ գույնը այստեղ եղանակ չի կարող փոխել, որ ով այս գործում ձեռ տվեց կանաչին, ինքը ավտոմատ կդառնա սև դրան անխուսափելի հաջորդող հետևանքներով:
 
Սպիտակը Հայ ժողովուրդն է, դատարանում հանձինս ժողովրդի Գլխավոր Դատախազի, սևը ակնհայտ է:
Սպիտակները միշտ հաղթում են:
Հուսամ խոսքերս տեղ կհասնի և մարդիկ չեն գայթակղվի:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 619 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար