Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին

17-05-2019 18:58:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները  բաց կլինեն մինչև կեսգիշեր և հանդես կգան մի շարք միջոցառումներով: 
 


 
Երևան քաղաքի պատմության թանգարան 
 
Ժամը 19:00-ին կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարիչների գործերի ցուցահանդեսը:
 
20:00-ին կբացվի կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք.վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը:
 
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան 
 
Ժամը՝ 11:00-24:00 - Ցուցահանդես՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում» 
 
16:00-19:00 - «Կավագործության ավանդույթները». վարպետաց դաս 
 
16:00-17:00 -  Նետաձգության ավանդույթների  ցուցադրական
ելույթներ Էրեբունի միջնաբերդի շուրջ
 
17:00-18:00 - «Արի՛ պեղենք միասին». պեղումներ «Պատանի հնագետ» դպրոցի սաների և այլ դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ
 
18:00-20:00 - Հնագիտական ժառանգության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն
 
18:00-20:00 - «Էրեբունու որմնանկարները». գորգագործության և կարպետագործության ցուցադրական դաս Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ
 
21:00-22:00 - «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացում
 
22:00-24:00 - Գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում
 
23:30-24:00 - Հայկական ֆոլկ երաժշտության կատարումներ
 
 
Ժամանակակից արվեստի թանգարան
 
Ժամը 18:00-ին՝ Արտյոմ Մելիք-Ղազարյանի անհատական ցուցահանդես։
 
18:30-ին՝  ներկայացում՝ նվիրված Հ.Թումանյանի 150 ամյակին։
 
19:00 - Երաժշտական ծրագիր 
 
 
«Կարեն Դեմիրճյան» թանգարան
 
11:00-24:00 - «Վերածննդի համոզմունքով» թեմատիկ ցուցահանդես
 
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
 
Ժամը 15:00-ին տեղի կունենա Շուշանիկ Նալբանդյանի «Հույսի ծաղիկ» գրքի քննարկումը:
 
17:00-ին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի դիտում:
 
 
Ավանդույթի համաձայն, թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 693 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար