Բոլորս դեպի Նոր Նորքի դատարան. Արամ Օրբելյանը վստահ հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվելու

18-05-2019 01:07:15   | Հայաստան  |  Իրավունք
ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է, ՈՏՔԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ..........
 


Ըստ լուրերի դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրը ՀՅԴ անդամ է
:
Դատարան էր եկել ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:
Երաշխավորություն են ներկայացրել Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:
Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը վստահ հայտարարում է, որ վաղը Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվելու:
https://youtu.be/8x-Ct72ImuI
Առկա է հավաստի կասկած, որ դատավորի հարցը Քոչարյանը արդեն իսկ լուծել է:
 
Ի՞նչ է պետք անել:
Ապրիլյան հեղափոխության ժամանակ ժողովուրդը ոտքի կանգնեց և ստիպեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ մի
ասին հեռանա իշխանությունից:
Այսօր կարծես թե մի դատավոր որոշել է դեմ գնալ ամբողջ Հայ ազգին:
 
Հիմա հարցս:
Մի՞թե 20 տարվա ռեժիմում տառապած, հեղափոխություն կատարած, Սերժ Սարգսյան և ՀՀԿ հեռացրած ազգը պետք է երկնչի մի մարդու՝ Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ:
Մի՞թե մեր ազգը այդքան ուժ չունի, որ հորդորի նախկին ռեժիմից մնացած մի դատավորի արդարադատություն իրականացնել օրենքով այլ ոչ թե առերևույթ անձնական շահագռգռվածությամբ:
Մի՞թե մեր ազգը պետք է հանդուրժի, որ կրկին մեր զոհերի, սպանվածների, արտագաղթածների հաշվին ևս մեկ հոգի հարստանա:
 
Ամփոփեմ կոչով:
Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ դատական իշխանությունը նույնպես:
Ցանկացած հայ 
-ով իրեն համարում է տեր այս երկրի,
-ով հետամուտ է, որ Քոչարյանական իշխանության տարիների զոհերի արյունը անպատիժ չմնա իսկ նահատակների հոգիները վերջապես խաղաղվեն,
-ով պահանջատեր է իրենից գողացվածը վերադարձնելու գործում,
-ով չի ցանկանում, որ բորենիների մի խումբ մի ամբողջ կյանք ծիծաղի իր վրա,
-ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ապագան և մեր զինվորի կյանքը
Պարտավոր է
Վաղը ժամը երեքին արդեն լինել Նոր Նորքի դատարանի դիմաց:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն առերևույթ ազգի դեմ դուրս եկած դատավորին դատել օրենքով:
 
Ուրեմն եկեք ոտքի կանգնենք, վաղվա հաղթանակի հրապարակը պետք է լինի Նոր Նորքի դատարանը:
Վաղվա օրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում կաշառակերության, անպատժելիության, դատական համակարգի կոռուպցիայի վերջին օրը:
Վաղվա օրով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ պետք է տոնի հեղափոխության վերջնական հաղթանակի և կոռուպցիայի մեջ թաթախված դատական համակարգի տապալման օրը:
Բոլորս դեպի Նոր Նորքի դատարան, նժարի վրա է Հայ ազգի ինքնասիրությունը և ապագան
 
ԲՈԼՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ ԼԻՆԵԼ ՆՈՐ ՆՈՐՔԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԵՊԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ:
ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՔ ԿԴԱՎԱՃԱՆԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ:
ՈՏՔԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ՊԱՀԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է
 
Իրավապաշտպան
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1706 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար