«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Գասպարիին հարվածելու համար

18-05-2019 01:32:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
 


Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս ասաց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
 
Վարդգես Գասպարին
այսօր հարցաքննվել է եւ քրեական գործի շրջանակում տուժող ճանաչվել:
 
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով եւ նույնը վանկարկելով: Սակայն Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից վերցրել եւ պատռել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին: Ավելի ուշ ոստիկանությունը բերման ենթարկեց 4 անձի, նրանց թվում էր նաեւ Արմեն Թավադյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 750 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար