Նախարարը հանդիպել է «Աթոս» ծրագրային ապահովում իրականացնող ընկերության փոխնախագահին

18-05-2019 13:24:47   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
 


«VivaTech 2019»  միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առևտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: 
 
Հակոբ Արշակյանը «Աթոս» ընկերության փոխնախագահին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը տեղեկացրել է նոր ձևավորվող՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության
ձևավորման մասին, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող  կառուցվածքային և ծրագրային այն փոփոխություններ, որոնց արդյունքում բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացում կունենա:
 
Ռոբերտ Վասոյանը կարևորելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղված  ՀՀ իշխանությունների ջանքերը՝ անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին։ Նա նշել է, որ մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում ու հիացած է հայ տաղանդներով, և որ տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերություններն իրենց տաղանդավոր մասնագետներով կարող են համեմատվել աշխարհի ցանկացած երկրի հեղինակավոր այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում։ 
 
«Աթոս» ընկերության փոխնախագահը նաև իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու, իր ներդրումն ունենալու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, աջակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին։ Նա ընդգծել է, որ միացյալ
ուժերով հայկական տեխնոլոգիական ներուժը կարող է դառնալ առաջատարն ամբողջ աշխարհում։ 
 
Շնորհակալություն հայտնելով աջակցության և համագործակցության առաջարկի համար՝ Հակոբ Արշակյանը Ռոբերտ Վասոյանին հրավիրել է մասնակցելու  հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019)։ 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 421 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար