Վարչապետին ևս մեկ շանս տանք դատական համակարգի աղբը մաքրելու համար: Բայց դրանից հետո նա պարտավոր է իշխանությունը փոխանցել պրոֆեսիոնալ առաջնորդների

20-05-2019 00:38:42   | Հայաստան  |  Քաղաքական
Երբ քեզ հեղափոխությն են վստահում` դու չես նստում մեկ տարի վատնում դատարկ ճառերի վրա և հետո, երբ անգործությունդ քեզ վաղուց զգուշացված արդյունքներ է տալիս` նորից ժողովրդին փողոց հանում` քո անկարողության և մեծամիտ անգիտության ավերները ժողովրդի ձեռքով կասեցնելու համար: Ժողովուրդը քեզ է լիազորել հեղափոխությունն ավարտելու, ոչ թե կոչնակի պես ամեն անգամ իրեն դիմելու և իր ձեռքով ամեն բան անելու համար:
 


Վաղն առավոտվա այս վարչապետի կոչին պետք է ականջալուր լինել, որքան էլ որ դա իր անկարողության վկայությունն է: Պատերին իր ծեփելու
ու ասֆալտին փռելու ևս մեկ շանս տանք նրան դատական համակարգի աղբը մաքրելու համար:
 
Բայց դրանից հետո նա պարտավոր է մաքրել սեփական ձեռքով իշխանություն մտցված աղբն ու ընդունելով սեփական անկարողությունն ու թույլ տված աններելի սխալները` իշխանությունը փոխանցել առավել կարող և առավել պրոֆեսիոնալ առաջնորդների:
 
 

Հայկ Ա. Մարտիրոսյան

Քաղաքագետ

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 868 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար