Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը. ԲՀԿ

20-05-2019 13:41:11   | Հայաստան  |  Իրավունք
«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը
 


Հարգելի՛ հայրենակիցներ,
 
«Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական   համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները,  գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է  անում ձեռնպահ մնալ
բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից   և գործողություններից, որոնք  ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության  միջազգային  հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը , մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և  նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:  Հորդորում  ենք  ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին,   այսօր ժամը 12:00-ին  կայանալիք ուղիղ եթերի ընթացքում,  չեղարկել  նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել  դատարանների բնականոն գործունեությունը , չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը , չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման  մթնոլորտում  լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես  խորքային խնդիրները: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1529 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար