Հայտնի են «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» մրցույթի հաղթողները

21-05-2019 11:26:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2019 թ-ի մայիսի 18-ից 19-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» երկրորդ մրցույթը:
 

Մրցույթը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Մրցույթի իրականացման գլխավոր աջակիցն էր՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: 
 
Միջոցառման իրականացմանն աջակցել են նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP)  Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում նախագիծը և Լոռու մարզպետարանը։ 
 
Միջոցառման շրջանակում  հրավիրված մասնագետների մասնակցությամբ անցկացվել են ներկայացումներ եւ
989245053079035">
քննարկումներ՝ զբոսաշրջությանն առնչվող արդիական թեմաների շուրջ: 
 
Ամբողջ Հայաստանից 23 թիմեր 24 ժամվա ընթացքում աշխատել են իրենց գաղափարների և լուծումների նախատիպերի վրա և ներկայացրել ժյուրիին: 
 
Մրցույթի ընթացքում թիմերին  խորհրդատվություն են տրամադրել absoluteGPS-ի եւ HeroHouse-ի մասնագետները:
 
Ժյուրիի կազմում էին absolutGPS-ի (Գերմանիա), Catalyst հիմնադրամի, SmartGateVC-ի, Tufenkian Hospitality-ի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի եւ ՄԱԶԾ ներկայացուցիչները: 
 
Հաղթող են ճանաչվել հետևյալ թիմերը:
 
Guide me (Երևան, 2,000,000 ՀՀ դրամ) - մոբայլ հավելված, որը 4-8 րոպեի ընթացքում 10 լեզուներով կպատմի մշակութային և պատմական ավելի քան 60 վայրերի մասին: Հավելվածում հասանելի քարտեզում նշված կլինեն հյուրատները, սննդի կետերը, հեծանվային և քայլարշավային երթուղիները: 
 
Armenian discovery (Երևան, 1,200,000 ՀՀ դրամ) - օնլայն խանութ և տեղեկատվական հարթակ, որտեղ ներգնա տուր օպերատորները կարող են գրանցել իրենց ընկերությունները և ստանալ մինի կայք: Սա Հայաստանի հեռավոր գյուղական վայրերում բնակվող ստեղծագործ մարդկանց հնարավորություն կտա աշխարհի տարբեր անկյուններում վաճառել սեփական պրոդուկտները:
 
Guru guide (Երևան, 750,000 ՀՀ դրամ) - հավելվածի օգնությամբ քաղաքների և գյուղերի բնակիչները կարող են սովորել և դառնալ զբոսաշրջային գիդ, գրանցվելով հավելվածում գտնել աշխատանք և կիսվել իրենց քաղաքներին վերաբերող պատմություններով: 
 
Նշված մրցանակները տրամադրվել են ԵՄ-ն բիզնեսների համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից առաջարկվող լուծումների հետագա զարգացման համար մասնագիտական ծառայությունների տեսքով՝ մարքեթինգային ծախսեր, բիզնես խորհրդատվություն, թարգմանչական ծառայություններ կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:
 
Հեքըթոնի մասնակից մի քանի այլ թիմեր ստացել են խրախուսական մրցանակներ՝ ժյուրիում ներգրավված գործընկեր կառույցների կողմից:
 
Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) պատրաստակամություն է հայտնել աշխատել Visit My Armenia, Armenia Discovery, Improvis, Boo, Hako թիմերի հետ՝ վերջիններիս գաղափարների իրագործման ուղղությամբ:  
 
«Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը DentTur թիմին տրամադրել է 4 անվճար գիշեր Ձորագետի Թուֆենկյան հուրանոցում:  
 
HeroHouse-ն իր հերթին Travel Trivia թիմին I-game ամպային հարթակում $100,000 արժողությամբ կրեդիտ է տրամադրել: 
 
Փորձելով գտնել, թե որոնք են Հայաստանի հյուսիսային շրջաններում զբոսաշրջության զարգացման մարտահրավերները, մրցույթը նպատակ ուներ առաջարկել հնարավոր թվային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք առավել գրավիչ կլինեն ինչպես տեղաբնակ, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկների համար և կապահովեն մեծ եկամուտ նրանց համար, ովքեր իրականացնում են տվյալ գաղափարները և ծրագրերը:
 
Հիշեցնենք, որ հեքըթոնն առաջին անգամ անցկացվել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ 2018 թվականի ապրիլի 7-ից 8-ը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 258 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար