Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ և հրացան են հայտնաբերել

21-05-2019 13:45:03   | Հայաստան  |  Իրավունք
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համակարգի տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների նման, ամենօրյա հետևողական պայքար են մղում ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Օրերս Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ Շաղափ գյուղի բնակիչներից մեկը գոմում հրազեն է պահում։
 


Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո նրանք մայիսի 20-ին գոմում զննություն կատարեցին։ Հայտնաբերվեցին 10-ից ավելի փամփուշտներ, գործարանային համարով
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակը լիցքավորված էր 7․62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, ինչպես և գործարանային համարով «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, որի պահունակում կար դարձյալ 7․62 մմ տրամաչփի 10 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։ 
 
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումները ինքնաձիգի և հրացանի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ 
Քննությունը շարունակվում է։
 
 
 
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 250 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար