Չիշիկ խմելու կոչ անող դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել. «Ժողովուրդ»

22-05-2019 12:58:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ միգուցե կարգապահական վարույթ հարուցվի:
 


Բանն այն է, որ դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա
կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»:
 
Չնայած որոշ ժամանակ հետո դատավորը ջնջել էր գրառումը, բայց մի շարք կայքեր արդեն հասցրել էին հանրության սեփականությունը դարձնել: Ու հիմա անհարգալից այս գրառման համար դատավորը հայտնվել է պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 499 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար