ՍԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը

22-05-2019 13:43:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Սահմանադրական դատարանն այսօր` աշխատանքային օրվա ավարտին, ստացել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը:
 


Հիշեցնենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել էր Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, որ դատարանը վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականությունը:
 
Դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատարանը դիմել է ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել է նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:
 
Այսպիսով, քրեական գործի վարույթը կասեցվում է մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը: 
 
Նշենք, որ դատավորի կողմից նման որոշում կայացնելը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով, ըստ որի`քրեական գործի վարույթի կասեցումը գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումներից է: Այսինքն` դատավորն այս որոշումը կայացնում է միանձնյա:
 
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններին, ապա դրանք այս փուլում դատարանի կողմից քննության առարկա չեն դարձել:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 398 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար