Բնապահպանության նախարարն ընդունել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին

23-05-2019 18:47:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի կառավարման գծով տարածաշրջանային տնօրեն Խալիդա
Բուզարի գլխավորած պատվիրակության հետ:
 
Կողմերը քննարկել են Հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի բնապահպանական փաթեթը,  մասնավորապես անդրադարձ է եղել «IFAD-GEF» Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում ծրագրի» իրականացման ընթացքին և ակնկալվող թիրախային արդյունքներին։ 
 
Հանդիպման ընթացքում դիտարկվել են նաև բնապահպանական այլ հիմնադրամների ներքո Հայաստան- IFAD համագործակցության հնարավորությունները։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 482 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար