Ucom-ն առաջարկում է ինտերնետ սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

24-05-2019 11:03:50   | Հայաստան  |  Կազմակերպություններ
 


 
Ucom ընկերությունը հանդես է եկել գրավիչ առաջարկով 50-ից ավելի երկրում ճամփորդող իր շարժական կապի բաժանորդների համար, ովքեր կարող են
օգտվել ռոմինգում մատչելի ինտերնետ փաթեթներից։ Ucom շարժական կապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ մեկնում են հանգստանալու Եվրոպա, մասնավորապես՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ ԱՄԷ-ն, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի սակագինն սկսած 6․4 դրամից 1 ՄԲ համար։ 
 
«Մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու համար Ucom շարժական կապի բաժանորդները կարող են ակտիվացնել 100 ՄԲ ծավալով փաթեթը՝ հավաքելով *121*10# հրահանգը և վճարելով 1200 դրամ։ 300 ՄԲ ծավալով ինտերնետի փաթեթն ակտիվացնելու համար բաժանորդները պետք է հավաքեն *121*11#, վճարելով 3000 դրամ։ Իսկ 1 ԳԲ ծավալով փաթեթն ակտիվանում է *121*12# կոդը հավաքելիս 6500 դրամ վճարի դիմաց նախկին 8000-ի փոխարեն։ Փաթեթները վավեր են 30 օրվա ընթացքում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 
 
Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։ Իսկ եթե ռոմինգ ծառայությունն արդեն ակտիվ է, ընդամենը պետք է հավաքել համապատասխան փաթեթի ակտիվացման կոդը:
    
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար