Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

24-05-2019 18:38:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մայիսի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար հնչել է ուսումնական տարվա վերջին զանգը:
Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրն այս տարի ավարտել է 65 մոնթեական, որոնց մեծամասնությունը ցանկություն է հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:
 
Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Գեղամ
Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանի անունը կրող վարժարանում սովորելն ու ծառայելը, պատանեկան տարիքից հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նախապատրաստվելը մեծագույն պատիվ և հպարտություն է յուրաքանչյուրի համար:
 
Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև նրանց ծնողներն ու հարազատները, վարժարանի ուսուցչական և սպայական կազմի ներկայացուցիչները, վստահություն հայտնելով, որ կրթահամալիրի սաները հավատարիմ են լինելու Մոնթե Մելքոնյանի պատգամներին, շարունակելու են հարստացնել իրենց գիտելիքների պաշարը և, որպես վաղվա բանիմաց սպաներ, հայրենիքին ծառայելու են նրա օրինակով:
Հանդիսավոր միջոցառման ավարտին վարժարանի սաները ցուցադրել են ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքները, պարել ավարտական վալսը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 464 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար