Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

24-05-2019 19:05:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Մայիսի 24-ին մայրաքաղաքի բոլոր դպրոցներում հնչել է վերջին զանգն ու կազմակերպվել են «Վերջին դաս»-ի միջոցառումներ: Երևանի 108 միջնակարգ դպրոցի շրջանավարտներին բարի
երթ է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 
 
Շրջանավարտներն ամփոփում են 12-ամյա իրենց անցած ուղին ու շնորհակալություն հայտնում ուսուցիչներին՝ հոգատարության ու փոխանցած գիտելիքի համար:  
 
Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել ձեռքբերումներ ու խորհուրդ տվել կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվել արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որոնք սերմանել են նրանց ուսուցիչները: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 457 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար