Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին

25-05-2019 11:41:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
 
 
Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական
ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է:
 
Լիահույս եմ, որ զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների:
 
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 474 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար