Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելել է իր հարազատ դպրոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



25-05-2019 12:52:02   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
 
ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը
մայիսի 24-ին Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ Նոր Արեշի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց (նախկինում` Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոց)։ Ձախ Հարութը հանդիպեց դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, ինչպես նաև շնորհավորեց երեխաներին՝ Վերջին զանգի կապակցությամբ:
 
Անակնկալ այցը մեծ ուրախություն պարգևեց թե՛ ղեկավար կազմին, և թե՛ շրջանավարտներին: Այցը հուզեց նաև Ձախ Հարութին, ով խոստովանեց, որ այն ամենին, ինչին հասել է, պարտական է նաև իր հարազատ դպրոցին, և չի մոռանա այդ ամենը: Նա նշեց, որ դպրոցական տարիները մեծ սիրով է վերհիշում:
 
Ձախ Հարութը նաև ուսուցիչների համար կիթառով կատարեց սիրված «Էլ չենք լինի 20 տարեկան» երգը՝ հուզելով ներկաներին: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 811 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար