«Աղետիկ» ուսուցողական բեմադրություն «Լուսէ» կենտրոնի սաների համար

25-05-2019 12:59:20   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Մայիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միություն էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը դիտելու:
 
Աղետների ռիսկերը ճանաչելու և ճիշտ արձագանքելու ուսուցողական բեմադրության սկզբում
երեխաներին ներկայացվեցին բնական աղետները, ապա դրանց դիմակայելու և հետևանքներից պաշտպանվելու միջոցները:
 
«911» մանկական թատերախմբի փոքրիկ հերոս Խաչիկ Հովակիմյանը, ով բեմադրության ժամանակ ներկայացավ հրշեջ-փրկարարի կերպարով նշեց, որ մասանգիտության հարցում կողմնորոշվել է և ցանկանւմ է դառնալ հրշեջ-փրկարար:
 
Միջոցառման երկրորդ հատվածում հյուրերը ծանոթացան «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների նկարչական աշխատանքներին:
 
ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը նշեց, որ «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական ներայացումը բեմադրվել է ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծությունների շարքի հիման վրա: Նրա խոսքով ` առաջիկայում նախատեսվում է բեմադրությունը ներկայացնել նաև նախադպրոցական այլ հաստատություններում, որը կնպաստի իրազեկվածության բարձրացմանը:
 
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԻ նախարարության կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաներին հանձնվեցին նվերներ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 474 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար