Դիագնոստիկ առաքելություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության Մերկատոր ծրագրի շրջանակում

25-05-2019 14:10:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Համաշխարհային մաքսային կազմակերպության Մերկատոր ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության Մերկատոր ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության Մերկատոր  ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի տեղեկատվական համակարգերի մշտադիտարկման սկզբունքները, ինչպես նաև՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սերվերային կենտրոնն ու ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան պորտալում գործող համակարգերը: 
 
Մերկատոր ծրագիրն ուղղված է Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացմանը, իսկ
դիագնոստիկ առաքելության արդյունքում կուղենշվեն այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը: 
ՀՄԿ փորձագետները տպավորվել են վերջին 10 տարվա ընթացքում ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից: Առևտրի դյուրացման համաձայնագրի բազմաթիվ պահանջներ արդեն կատարվել են, ինչը զարմացրել է մեզ: Բիզնես հանրության հետ առավել թափանցիկ աշխատելու համար կարևորվում է սահմանային մյուս գործընկերների ներգրավվածությունը, ինչը Հայաստանին կրկին հաջողվել է: Կարծում ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում մեր առաջարկությունները հիմք կհանդիսանան անհրաժեշտ գործընթացների ներդրմանը՝ նպաստելով ՀՀ-ում առևտրի դյուրացմանը,-նշել է Նիդերլանդների մաքսային ծառայության Մերկատոր ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսը:
 
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով փորձագետների առաջարկությունները դառնալու են 5-10 տարիների համար ՊԵԿ ռազմավարության անբաժանելի մասը: Շատ ոգևորված ենք, որ Առևտրի դյուրացման համաձայնագրի գրեթե բոլոր կետերի մասով գործողություններ են արվել, մասնավորպես՝ ռիսկերի կառավարման, էլեկտրոնային համակարգերի, մեկ կանգառ մեկ պատուհանի, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղություններով: Խնդրել ենք փորձագետներին առավել մանրամասն վերլուծել ՊԵԿ-ի և ՀՀ այլ գերատեսչությունների համագործակցությունը, որպեսզի առևտրի դյուրացման և ԱՏԳ բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերն առավել արդյունավետ ընթացք ունենան,-նշել է Մ. Փաշայանը:
 
Ի դեպ, ծրագրի շրջանակում կցուցաբերվի տեխնիկական աջակցություն, կիրականցվեն  համաձայնագրով նախատեսված բարեփոխումներ: Նախատեսվում է կրճատել սահմանին մաքսային ձևակերպումների ժամանակահատվածն և ծախսերը, արդյունավետ համագործակցություն հաստատել Պետական եկամուտների կոմիտեի,  սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և դոնոր կազմակերպությունների միջև: Ուսումնասիրվելու են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության գործիքները, նախաձեռնությունները, չափանիշներն ու միջազգային լավագույն փորձը:
 
 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
 
Փաշայանը:   Ի
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 523 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար