Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

25-05-2019 14:17:13   | Չինաստան  |  Տնտեսություն
 

Մայիսի 24-ից 26-ը հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը ներկայացվում է  Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին։  Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն
ապահովում են ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։
 
 Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է, որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։ Տաղավարի հյուրերին մատուցվում են հայկական գինիներ, կազմակերպվում են համտեսներ։ Հարթակը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և թիրախավորելու Չինաստանի զբոսաշրջային շուկայում առկա  նախասիրությունները։
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 713 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար