«Թուրլըխանովի գավաթ»․ Արթուր Ալեքսանյանի ոսկե վերադարձը

27-05-2019 10:28:51   | Ղազախստան  |  Սպորտ
Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին մրցաշարում նվաճեց հաղթողի կոչումը:
 


Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Բոլատ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկության 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը չորս հաղթանակ տանելուց հետո դուրս է
եկել եզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով ուժեղ է գտնվել ռուս Ալեքսանդր Գոլովինից:
 
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր են դարձել Ռուսաստանի ներկայացուցիչներ Դանիլա Սոտնիկովը եւ Նիկիտա Մելնիկովը:
 
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել են նաեւ Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:
 
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 267 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար