Արթուր Դավթյանը եւս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում»

27-05-2019 10:39:58   | Ռուսաստան  |  Սպորտ
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե եւ 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա:
 


Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի եւ նժույգթափերի վարժություններում
: Օղակների եւ ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր:
 
Ավելի վաղ Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն էին գրավել նաեւ թիմային պայքարում: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար