Բրիտանական մամուլն անդրադարձել է ԴասA ծրագրին

27-05-2019 11:36:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Բրիտանական հեղինակավոր Rhinegold Publishing պարբերականն անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ԴասA ծրագրին, հրապարակել տեսանյութ ԴասA-ի մասին (https://www.rhinegold.co.uk/classical_music/classical-music-for-teenagers-in-armenia/?fbclid=IwAR2I0V9LYI9PM-m09dBCOi8BhjAxGzoaY-Ld-AslJRh8Fq0q20N9C_GHY5Q )։  Rhinegold-ը մասնագիտացված պարբերական է. հիմնադրվել է 1977 թվականին և համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին
անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Միացյալ Թագավորությունում և աշխարհում։  
 
ԴասA-ին նվիրված հրապարակումը խմբագիր Լյուսի Թրավեսն է։ Հոդվածը վերնագրված է՝ «Դասական երաժշտությունը՝ Հայաստանի պատանիների համար»։ 
 
«ԴասA-ն ծավալուն ծրագիր է, որն ուղղված է մի ամբողջ սերնդի մշակութային կրթությանը, ինչը կարևոր դերակատարում ունի առաջադեմ և կրթված հասարակության ձևավորման գործում: Այն նպաստում է մշակութային և հոգևոր արժեքների տարածմանը և նպատակ ունի դառնալ նոր, որակյալ և կրթված հասարակության սկիզբ»,- ասված է հրապարակման մեջ, որտեղ մանրամասն ներկայացված են ծրագրի կառուցվածքը, ընթացքը, փուլերը: 
 
Հրապարակման մեջ հատուկ նշված է, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար