Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է IRZ-ի ղեկավարին

27-05-2019 12:28:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավար  Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը:
 


 ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, նշել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն ունի IRZ-ի հետ և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն
ավելի կխորանա: 
 
Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխնախարարի հետ քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
 
Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն ուղղված իրավական ակտերի մշակման գործընթացում, քրեական արդարադատության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության փաստաթղթերի և ԱՆ քաղաքացիական կացության ակտերի արխիվացման  կազմակերպման հարցերով համագործակցությանը:
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:     
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 297 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար