Աննա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նվիրատվությունների մասին

27-05-2019 12:34:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել է հարցին, որ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը նվիրատվություն են արել իր գլխավորած հիմնադրամներին: Աննա Հակոբյանին հիշեցրել են, որ նախկին Նիկոլ Փաշինյանը քննադատել է օլիգարխների նման նվիրատվությունները
 


 
Աննա Հակոբյանը նշել է, որ պետք է ազատվել համեմատականից և նախկինի երևույթները ներկայի վրա չպրոյեկտել: Հակոբյանի խոսքով, դա անտեղի կորսված ժամանակ
է:
 
ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ նախկինում նվիրատվությունը եղել է մենաշնորհ, ոչ բոլորն են կարողացել նվիրատվություն անել առաջին տիկնոջ հիմնադրամին:
 
 
«Չունենք որևէ բարդույթ, ներկայացնում ենք բոլորին մեր ներկայացրած աշխատանքն ու մեր նպատակները: Բոլորին նվիրատվության համար շնորհակալ ենք, որովհետև դրանք ծառայելու են իրենց նպատակին», – ասել է Աննա Հակոբյանը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1072 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար