Յուրաքանչյուր ոք պետք է զգույշ լինի հայոց պետականության նկատմամբ. Դավիթ Բաբայան. hraparak.am

27-05-2019 13:20:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով արդեն ոչ անհայտ՝ Ջիվան Աբրահամյանի՝ Բակո Սահակյնի գլուխը ցխելու սպառնալիքին, նախ, ասաց, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում յուրաքանչյուր ոք պետք է զգույշ լինի հայոց պետականության նկատմամբ։
 


«Սա լոկ խոսքեր չեն, մարդիկ կարող են ունենալ նախասիրություններ, տարբեր մոտեցումներ այս կամ այն անհատի նկատմամբ, բայց եթե ինչ-որ մի բան կա, որը հարված է հասցնում պետականությանը այդ բանի հարցում պետք է զգույշ լինել։ Արցախի պետականություն, Հայաստանի պետականություն տարբերություն չկա, հայկական պետականությունն ենք։ Հիմա այնպես է ստացվել, որ մեր հայրենիքը երկու պետականություններից է բաղկացած
և ցանկացած հարված Արցախի պետականությանը հարված է  հայոց պետականությանը և բոլորը պիտի ներքին զսպվածություն ինչ-որ բաներ ունենան»,-ասում է Դավիթ Բաբայանը։
 
Հիշեցնենք, որ շաբաթ օրվա հանրահավաքին, որից հետո հրավիրվել էր ոստիկանություն, Ջիվան Աբրահամյանը հայտարարել էր, որ պետք է  Բակո Սահակյանի «գլուխը ցխել»…
 
Նա նորից հիշեցրեց հայտնի և նախկինում չարչրկված այն խոսքը, որ մի արեք, որ թուրքը չուրախանա ու ավելացրեց ․«Այս ի՜նչ օրն ենք ընկել, այս ուր ենք հասել, մենք ինչու՞ պիտի մեկս մյուսին վիրավորենք։ Կարելլ է պատկերացնել, թե հիմա Ադրբեջանը ոնց է հրճվում»։
 
Հարցին, թե սույն  հայտարարությունը համարու՞մ է սադրանք, Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պատասխանեց՝ ցանկացած բան, որ հարված է հասնում պետականությանը, լինի միտումնավո՞ր, թե ոչ, հարված է հասցնում պետականությանը։ Ավելացրեց՝ կարելի է անվանել սադրանք, այլ բան, բայց չի ուզում պիտակավորել միայն փաստն է փաստում։
 
 
Անուշ Դաշտենց
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 638 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար