Սամվել Ալեքսանյանն ու Համլետ Ղուշչյանն այս շաբաթ կառերեսվեն. hraparak.am

27-05-2019 14:45:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am-ի  տեղեկություններով՝ հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի առևանգման գործով նախաքննական մարմինն այս շաբաթ առերեսելու է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ Ղուշչյանին․ նրանց ցուցմունքներում էական հակասություններ կան։ Դեռեւս հայտնի չէ, թե որ օրը տեղի կունենա առերեսումը։
 


Նշենք, որ Համլետ Ղուշչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ տարիներ առաջ Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել: Հեռուստալրագրողի այդ հայտարարությունից հետո Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել։ Մինչդեռ Ալեքսանյանը
հերքում է Ղուշչյանի հայտարարությունը՝ ասելով, թե ինքը Ղուշչյանին երբևէ չի հանդիպել ու նրան միայն հեռուստատեսությունից գիտի։
 
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Սամվել Ալեքսանյանն այս գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար