Ունեցեք 30 հոգիանոց պինդ տղաներ. 5-րդ ալիքի սեփականատերը գումար է տրամադրել Քոչարյանի աջակիցներ հավաքագրելու ու գրասենյակ հիմնելու համար. civilnet.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



27-05-2019 15:25:35   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

civilnet.am Արարատի մարզի բնակիչ Հարություն Մանուկյանը, որը եղել է Կրթության ազգային ինստիտուտի Արարատի մարզի համակարգողը, 2018-ից լինելով գործազուրկ՝ կապ է հաստատել «Արևմտյան փորձի ներդրման գրասենյակ» ՀԿ-ի հետ, որը նախ սեռական փոքրամասնությունների դեմ պայքար է ծավալել, իսկ հետո մասնակցել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար կազմակերպվող ցույցերին։

Հարություն Մանուկյանը ՍիվիլՆեթին պատմում է, թե ինչպես է ստեղծվել Քոչարյանի աջակիցների այդ կազմակերպությունը ու նշում, որ Քոչարյանի մերձավորներից Արմեն Թավադյանը [5-րդ ալիքի սեփականատերը] իրեն նախնական 1500 դոլար է տրամադրել՝ աջակիցներ հավաքագրելու ու գրասենյակ հիմնելու համար։ Հետագայում, սակայն, Մանուկյանի ու Թավադյանի միջև վեճ է ծագել, կուտակվել է պարտք, որը մնացել է Մանուկյանի ուսերին։

 

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2774 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար