Ծեծկռտուք համագյուղացիների միջև. կիրառվել են դանակ, փայտե ու երկաթե ձողեր. 5 մարդ վիրավորվել է

27-05-2019 15:55:55   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 26-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանության ՄԵծամորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա և «գոտկային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 51-ամյա մի տղամարդ:
 


Մոտ մեկ ժամ անց ոստիկանության Արմավիրի բաժնից հաղորդում է ստացվել, որ դարձյալ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա և 18-ամյա երիտասարդներ: 
Արդեն առավոտյան նոր հաղորդում է ստացվել, որ «ճակատի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-այա մի
տղամարդ: Բոլոր հինգն էլ նույն գյուղի բնակիչ են:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են մայիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, իրենց գյուղում վիճաբանության ժամանակ, միմյանց հարվածներ հասցնելու հետևանքով: Կիրառվել է փայտե ու երկաթե ձողեր, նաև՝ դանակ: 27-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Դանակն առգրավված է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
 
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար