Արցախի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել

27-05-2019 17:51:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը գտնվում է ՀՀ իրավապահների տիրույթում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը:
 


ՀՀ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ.  տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից
սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին:
 
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն`  Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
 
Նկատի ունենալով, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, եւ դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը եւս պատկանում է նրանց:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 569 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար