Եթե նույնիսկ վեթինգը վաղը առավոտյան ժամը 9-ին լինի, ես պատրաստ եմ ենթարկվել. Շիրակի դատավոր

27-05-2019 17:54:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը նախքան դատավորների արտահերթ ժողովի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրությունից թաքցնելու ոչինչ չունի:
 


«Իմ եկամուտները հայտարարագրել եմ 3 մլն դրամ և 3000 դոլար: Որևիցե մութ կետեր չկան, իմ տարեկան աշխատավարձը կազմել է մոտ 6
մլն դրամ: Զոքանչիս անունով որևիցե գույք չունեմ, չեմ ունեցել: Եթե նույնիսկ վեթինգը վաղը առավոտյան ժամը 9-ին լինի, ես պատրաստ եմ ենթարկվել»,-ասաց դատավորը:
 
Նա նշեց, որ փոփոխությունների կարիք բոլոր համակարգերում կա: Բայց պետք է նախ և առաջ դատավորների անկախության ու սոցիալական երաշխիքների հարցերը բարձրացվեն, և ծանրաբեռնվածությունը նվազի:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 597 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար