Գորիսի՝ Բարձրավան համայնքի համայքնապետարանի աշխատակցը դաժան ծեծի է ենթարկել նույն համայքնի բնակիչ Մուրադ Միքայելյանին

27-05-2019 18:13:15   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գորիսի՝ Բարձրավան համայնքի բնակիչ Մուրադ Միքայելյանի եւ նույն համայնքի համայնքապետարանի աշխատակից Արթուր Թադեւոսյանի միջեւ վեճը ավարտվել է, վերջինիս՝ Արթուր Թադեւոսյանի կողմից դաժան ծեծով, ինչի հետեւանքով Մուրադ Միքայելյանը տեղափոխել է հիվանդանոց: 
 


Տուժողի մայրը՝ Էվելինա Կարապետյանը, Xosq.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում պատմեց, թե տաս օր առաջ, ինչպես է Բարձրավանի համայնքապետարանի աշխատակիցը հարձակվել որդու՝ Մուրադ Միքայելյանի վրա, հայհոյել, որտեղ նաեւ ներկա է եղել Մուրադի մայրը՝ Էվելինա Կարապետյանը: Պատճառը, թե տվյալ տարածքում չպետք է Մուրադը գառներին արածացնի, քանի որ ինքն է այդտեղ "ասողը": Ավելի վաղ, Մուրադին սպառնալիքներ ներկայացնելով, խոսքի մեջ ասել է, որ պետք է Մուրադը համայնքից հեռանա: Այդ օրվա դեպքը ավարտվել է հայհոյանքներով, իսկ արդեն մի քանի օր հետո, հայհոյանքը վերածվել է դաժանաբար ծեծկռտուքի: 
 
Պատեհ-անպատեհ առիթներով համայնքում երիտասարդին ճնշման են ենթարկել, որպեսզի վերջինս լքի հարազատ համայնքը, որովհետեւ Մուրադը չի
տեղավորվում ներկայիս համայնքապետի քաղաքական հայցքներին, իսկ համայնքապետը նախկին ՀՀԿ-ական է եղել, իսկ այսօր ՔՊ: 
Առանց այն էլ Բարձրավան համայնքում հաշված եիտասարդներ են մնացել, իսկ Մուրադի նպատակը իր հարազատ համայնքում մնալն է, չնայած նրա, որ համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, հետն էլ համայնքապետարանի քմահաճույքները՝ նախորդ իշխանությունների ժառանգած աշխատելաոճը, որը շարունակվում է իշխել Բարձրավան համայնքում.. 
Տուժող՝ Մուրադ Միքայելյանի մայրը պատմեց, որ Մուրադը այսօր, գառները արածցնելուց է եղել, հետեւից աննկատ հարձակվել է համայնաքապետանի աշխատակից՝ Արթուր Թադեւոսյանն ու դաժանաբար ծեծի ենթարկել Մուրադ Միքայելյանին: Մայրը պատմեց նաեւ, որ վերադասից հրաման ունի, ու ամեն անգամ որդուն հետեւել է Արթուր Թադեւոսյանը, սպառնացել, իսկ արդեն այսօր սպառնալիքը վերածվել է դաժանաբար ու կանխամտածված ծեծի: Մուրադի մայրը պատմեց՝ որդուն անգիտակից վիճակում տուն են հասցրել: 
Մուրադ Միքայելյանին տեղափոխել են Գորիսի ԲԿ:  
Կապ հաստատեցինք Բարձրավանի համայնքապետ Օնիկ Ավագյանի հետ: Օնիկ Ավագյանը տեղյակ չէր, թե համայնքում ինչ է կատարվել: Ասաց, որ ինքը գյուղում չի եղել, այն դեպքում, երբ տուժող՝ Մուրադ Միքայելյանի մայրը, երբ տեսել է, թե որդուն անգիտակից, ինչպես են տուն բերում, մարմնի տարբեր հատվածներում արյան՝ բռնության
հետքեր, գնացել է Մուրադին դաժանաբար ծեծի ենթարկած համայնքապետարանի աշխատակից Արթուր Թադեւոսյանի տուն, որ տեսնի, ինչ է կատարվել, տեսել է, որ Արթուրի մոր հետ համայնքապետ Օնիկ Ավագյանը կանգանծ զրուցում է: Իսկ մեզ հետ զրույցի ընթացքում Ավագյանը հերքեց, որ ինքը ոչինչից տեղյակ չէ, եւ ավելին՝ Բարձրավանում չի եղել: 
Տուժող կողմը դիմել է ոստիկանություն: 
Ոստիկանությունում գործի առթիվ նյութեր են նախապատրաստվել, կատարվում է հետաքննություն:  
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 362 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար