Հեսա այն թուղթը, որը դուք ման էիք գալիս և չէիք գտնում. Ալեն Սիմոնյանը՝ Դանիել Իոաննիսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



03-06-2019 14:22:07   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Հեսա այն թուղթը, որը դուք ման էիք գալիս և չէիք գտնում»,- իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ դիմելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝  նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 
 
Հիշեցնենք, որ FIP.am կայքը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018 թվականին ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, և դա, հնարավոր է, արվել
է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։ 
 
Ըստ Ա. Սիմոնյանի՝ իր նոր RANGE ROVER մակնիշի ավտոմեքենան գնվել է հին մեքենայի՝  Mitsubishi-ի վաճառքից ստացված և վարկային գիծ բացելու միջոցով ներգրավված գումարով: 
 
«Ես հասկանում եմ, որ իմ խաչը ծանր է, որովհետև ես արձագանքում եմ քաղաքական մեր թիմին վերաբերող հարցերին և հաճախակի հարվածը ինձ վրա է գալիս։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ինձ մեղադրում է 7 միլիոն դրամ հարստանալու համար, և ես չեմ կարողացել բացատրել՝ որտեղից այդ գումարը։ Դա, իհարկե, սուտ է և ճշմարտությանը չի համապատասխանում»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ շարունակելով. «Ընդամենը պետք էր ինձ զանգահարել և հարցնել, արդյոք կարող եմ ես ինչ-որ ձևով դա բացատրել: Ես շատ հանգիստ սա կբացատրեի և կցուցադրեի, և դուք չէիք հայտնվի ծիծաղելի իրավիճակում»: 
 
Ա. Սիմոնյանը հորդորեց այսուհետ չհամրձակվել վարկաբեկել իրեն՝ անուն կպցնելով: 
 
Նա նաև նշեց, որ ակնկալում է FIP.am կայքի և Դանիել Իոաննիսյանի կողմից հերքման հրապարակում: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 12732 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար