Կոնսիլիում է հրավիրվել. Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» ԲԿ.SHANTNEWS.am

13-06-2019 14:28:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 2 օր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական  վիճակի վերաբերյալ եղել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են նաև ԱՆ-ից մասնագետներ:
 


 
«Կոնսիլիումը եղել է 2 օր առաջ, կոնսիլիումի որոշումը եղել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ կարիք ունի ստանա
լ հիվանդանոցային բուժում: Իրավիճակի մեջ կա դրական դինամիկա, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Մենք ունենք Եվրադատարանի միջանկյալ որոշում և քրեակատարողական հիմնարկից ուղարկած գրություն, որ իրեն պետք է տեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն»,- ասաց Պետրոս Մանուկյանը:
 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալը չկարողացավ հստակ ժամկետ ասել, թե երբ Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն դա կլինի հավանաբար կամ այսօր կամ վաղը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 437 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար