Արման Թաթոյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ

13-06-2019 14:47:23   |   |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (47 անդամ պետություն) 2019 թվականի  հունիսի 12-ի նիստում Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ, CPT)
անդամ ներկայացուցիչ Հայաստանից:
 
Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ստեղծվել է Եվրոպայի խորհրդի 1987 թվականի համանուն կոնվենցիայով: ԽԿԿ-ն (CPT) իրականացնում է այցեր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ազատությունից զրկման վայրեր: ԽԿԿ-ի (CPT) անդամները Կոմիտեի գործունեության ոլորտի հարցերով անկախ և անաչառ մասնագետներ են:
 
Կոմիտեն (ԽԿԿ, CPT) լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը և հանդիսանում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման ոչ դատական մեխանիզմ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 470 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար