Բացօթյա համերգային ծրագիր Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ

13-06-2019 15:01:05   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
 
Ամառային սեզոնի բացման առիթով հունիսի 12-ին «Ֆլորենս» ռեստորանում տեղի ունեցավ բացօթյա համերգային-շոու ծրագիր երգչուհի Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ: 
 
Միջոցառման ընթացքում «Ֆլորենս» ռեստորանի շեֆ-խոհարարի կողմից ԶԼՄ ներկայացուցիչների համար ներկայացվեց հատուկ սեթ-մենյու յուրօրինակ ուտեստների ընտրանիով. թարխունով և խաղողով աղցան, սառը և տաք նախուտեստներ՝ հորթի մսով և ֆետա պանրով, ինվոլտին հավով և պրոշուտտոյով, Ֆիլե մինյոն սնկի սոուսով և ծնեբեկով: 
 
Երգչուհի Իվետա Մուկուչյանը իր հայտնի և սիրված երգերով, շքեղ շոու ծրագրով և պարային համարներով ապահովեց մասնակիցների
բարձր տրամադրությունն ու ջերմ մթնոլորտը։
 
Հաճելի էմոցիաներով և դրական ակնթարթներով լի երեկոյի երաժշտական խճանկարը ամբողջացրեց  «ֆլորենս բենդն» իր անզուգական կատարումներով: 
 
 
***
Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 14-ին: 2009 թվականին  ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը: 2011թ. Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: Իվետա Մուկուչյանը նաև անգլերեն և գերմաներեն մի շարք երգերի հեղինակ է: 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Համբուրգի ձայն» երաժշտական մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը: Իսկ 2012թ. մասնակցել է «Գերմանիայի ձայն» երաժշտական մրցույթին՝ առաջին փուլում ներկայացնելով Լորինի «Euphoria» երգը: 2016թ. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում «LoveWave» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
 
***
«Ֆլորենս» ռեստորանային համալիրը հիմնադրվել
է 2011 թվականին և ներկայում ունի մասնաճյուղեր ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Գյումրիում և Արցախում: «Ֆլորենս» ռեստորանային համալիրն իր հաճախորդներին է առաջարկում  հայկական և եվրոպական խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Ռեստորանն առանձնանում է համեղ ճաշացանկով, ինքնատիպ ինտերիերով, հայկական հյուրընկալությամբ, բարձրակարգ սպասարկմամբ և հաճելի երաժշտությամբ: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 585 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար