Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ

13-06-2019 17:41:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 13-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածների համաձայն՝ հունիսի 14-ին ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով, ԱԺ արտահերթ նիստ
գումարելու մասին:
Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրապետության նախագահը՝ հետևյալ օրակարգով.
 
1. «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով,
 
2. «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը,
3. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով,
 
4. «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով:
 
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 575 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար