Թույլ տվեք մասնակցել. Ժիրայր Սէֆիլյանը՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում իրեն ընդգրկելու անհրաժեշտության մասին

14-06-2019 15:05:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ժիրայր Սէֆիլյանը՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում իրեն ընդգրկելու անհրաժեշտության մասին
 


 
13 հունիսի 2019 թ
Սիրելի հայրենակիցներ
Բռնապետության տապալումից հետո շատերս ենք հույս ունեցել, թե գալու այն պահը, երբ արդեն բոլորիս համար պարզ պետք է դառնան Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները՝ ինչպես մեկ օրվա մեջ կորցրեցինք 18 դիրք, ինչպես քանի օրվա  մեջ ունեցանք հարյուրից ավել զոհեր և հարյուրավոր վիրավորներ ու տարածքային մեծ կորուստ: 
Հարցը կարծես թե քաղաքական օրակարգ է մտել և ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:
Մեր քաղաքական ուժը համոզված է, որ տեղի է ունեցել  պայմանավորված պատերազմ, այսինքն՝ դավաճանություն:
Այժմ եկել է կատարվածն ապացուցելու ժամանակը, ինչի նպատակով մեր քաղաքական ուժը հայտարարել է ինձ այդ քննիչ հանձնաժողովում
տեսնելու ցանկության մասին:
Այս հարցին մենք շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ շատ բաներ կարող են պարզվել, և մենք հույս ունեինք, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող գործող իշխանությունը կընդառաջեր մեր առաջարկությանը:
Սակայն, դժբախտաբար, մեր առաջարկությունից ժամեր անց իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չեն կարող իմ նման մարդկանց ընդգրկել քննիչ հանձնաժողովում, անհեթեթ պատճառաբանություն բերելով, թե Ազգային ժողովի կանոնակարգը նման բան թույլ չի տալիս:
Ինչպես նշեցի, այդ պատասխանն անհեթեթ է և զավեշտալի է առհասարակ այս ամբողջ պրոցեսը, որ արդեն մեկ տարի է, ինչ տեղի է ունենում մեր երկրում:
Նոր իշխանությունը հնազանդաբար ենթարկվում է Սերժի ստեղծած օրենքներին և կեղծ սահմանադրությանը:
Սակայն, քանի որ գործող իշխանությունն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, հանգիստ  կարող է այդ կանոնակարգը փոփոխել, և խնդիրը լուծելու համապատասխան մեխանիզմ ստեղծել:
Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մոտ ձևավորված է մի կարծիք, թե ստեղծված նոր հանձնաժողովը կրում է ընդամենը ձևական բնույթ և, ինչպես բազմաթիվ այլ գործեր, այս գործը ևս ըստ էության լուրջ չի քննվելու: Առավել ևս,
քանի որ առկա է այսօր այդպիսի կարծիք, մենք համոզված ենք, որ իմ և այլ վստահելի մարդկանց ներկայությունը կփարատի առկա այդ կասկածները և մտավախությունները:
Ուստի հերթական անգամ մեր իշխանություններին, մասնավորապես՝ Ազգային ժողովի մեծամասնությանը, կհորդորեինք օր առաջ ձև գտնել հրաժարվելու Սերժի ստեղծած ապօրինի օրենքներից և, փոփոխելով Ազգային ժողովի կանոնակարգը՝ իմ նման մարդկանց թույլ տալ մասնակցելու այդ գործընթացին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1772 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար