Հայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

14-06-2019 18:46:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, մայոր Աննալեյս Հանթերին: Նրան ուղեկցում էր ՊՎՆԳ հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար մայոր Սայլաս Գասեթը:
 


Հանդիպման նպատակն էր քննարկել «Կենսաբանական վտանգի նվազեցման» ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:
 
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար՝ ՓԾ տնօրեն
Ա. Նահապետյանը նշեց, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ շարունակելու ամերիկյան կողմի հետ ծրագրի իրականացումը: ՓԾ տնօրենը կարևորեց ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:
 
Աննալեյս Հանթերը նշեց, որ ծրագրի շրջանակներում ԱՄՆ կողմը պատրաստակամ է ներդրումներ անել` Հայաստանի կարողությունները զարգացնելու համար: Նա հույս հայտնեց, որ մայոր Սայլաս Գասեթի ղեկավարման ընթացքում գրանցված ձեռքբերումները էլ ավելի կամրապնդվեն, և ծրագրի ծրջանակներում նոր դրական արդյունքներ կարձանագրվեն:
 
Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը նմանատիպ ծրագրեր իրականացրել է հետխորհրդային մի շարք երկրենրում: Ծրագրի շրջանակներում 2015 թ. Հայաստանին հատկացվել է «Տոյոտա» մակնիշի օպերատիվ մեքենա, որը կահավորված է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիներին արձագանքելու ու կենսաբանական նմուշառման համար: Ծրագրի շնորհիվ Հայաստանի մասնագետները վերապատրաստվել են բարձրակարգ մասագետների կողմից, մասնակցել են միջազգային գիտաժողովների և դասընթացների` հնարավորություն ունենալով ծանոթանալու ոլորտի միջազգային նորագույն ձեռքբերումներին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 571 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար