«Օվալ պլաստիկն» ավելացրել է աշխատատեղերի քանակը, արտադրատեսակները և արտադրության ծավալները․ Էկոնոմիկայի նախարարը շրջայց է կատարել արտադրամասում

15-06-2019 13:48:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։ Նախարարը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում են սննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում: «Օվալ պլաստիկի» հիմնադիր Վարուժան Խալաթյանը նախարարին է ներկայացրել արտադրական հզորությունների ավելացման ծավալները, արտադրատեսակաների ընդլայնումը և նոր տեխնոլոգիաները, որոնց
միջոցով ընկերությունը ստանում է ինչպես պլաստիկ թաղանթներ առաջադրած հաստության, այնպես էլ բարդ կազմաձևման կաղապարված արտադրանք, ինչպես նաև իրականացնում է տեսակավորված տպագրություն:  Վարուժան Խալաթյանի խոսքով՝ 2018 թվականին գրանցվել է արտադրության 11,9 % և արտահանման 21,8% աճ։ Ընկերության արտադրանքը իրացվում է ներքին շուկայում՝ ապահովելով ներմուծման փոխարինում, ինչպես նաև արտահանվում ԵԱՏՄ երկրներ և Վրաստան: Ընկերությունում աշխատում է շուրջ 500 մասնագետ։
 
Նախարարը Առաջին Հանրապետության Անկախության տոնի առթիվ Նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել  ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանին։ Այս տարի լրանում է  ընկերության հիմնադրման 20-ամյակը և հիմնադրի աշխատանքային գործունեության 50-ամյակը։ Նախարարն իր խոսքում նշել է․ «Մեզ համար չափազանց կարևոր են տնտեսության մեջ այն առողջ օղակները, որոնք ոչ միայն ռիսկի են գնում և սկսում նմանատիպ նախաձեռնություններ, արտադրություններ, այլև ապահովում են երկարաժամկետ զբաղվածություն։ Այսպիսի հաստատակամությունը և հետևողականությունը պետք է փոխանցվի նման նախաձեռնությունների շարունակողներին»-, նշել է նախարարը՝ հաջողություն մաղթելով ընկերությանը հետագա նախաձեռնությունենրում։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 680 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար