Պաղպաղակներն արտադրվում են և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով

15-06-2019 14:17:36   | Հայաստան  |  
 


 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում:
 
Պաղպաղակ արտադրող 14 ընկերություններում և «Երևան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգև», «Արմսվիթ»,
«Թամարա», «Թամարա և Անի», ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային և պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, իսկ «Հայր և որդի Շուշանյաններ», «Իգիթ», «Դուստր Մարիաննա», «Ոսկե Պինգվին», «Գրանդ Քենդի» և «ՎԱՐՇԱՄ» ընկերությունները՝ և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակներ:
 
Արձանագրվել են նաև մակնշման և սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ:
 
Տեսչական մարմինը դիտարկում է իրականացնում նաև «Փինք Բերրի» ՍՊԸ-ում, որը դեռևս ընթացքի մեջ է: 
 
 
 
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 632 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար