Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը. irakanum.am

17-06-2019 14:19:44   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը
irakanum.am «Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» և հրթիռակոծել Գանձակը (Գյանջա):
 


«Գանձակի վրա հրթիռ է ընկել: Զաքիր Հասանովը 5 օր առաջ լուրջ հաջողության է հասել: Հավաստի աղբյուրների հաղորդած տվյալների
համաձայն` 5 օր առաջ Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա: Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին»,- նշում է Ադրբեջանից Ֆրանսիա արտագաղթած Զահիդը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2201 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար