ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժածներից 4-ը ՀՀ քաղաքացիներն են

17-06-2019 15:54:08   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 17-ին, ժամը 13:41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:25-ի սահմաններում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 250-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 մարդատար, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 ավտոբուս:
 


Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ.Ա.-ը (ծնվ.1978թ.), Կ.Մ.-ը (ծնվ.1985թ.),
Ա.Ու.-ը (ծնվ.1970թ.) և Գ.Գ.-ը (ծնվ.1981թ.): Տուժածները հոսպիտալացվել են Նեվինոմինսկ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները Վ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Կ.Մ.-ինը և Ա.Ու.-ինը՝ բավարար, իսկ Գ.Գ.-ը հրաժարվել է բուժօգնությունից:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 717 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար