Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. ԱՀ ԱԻՆ

18-06-2019 11:09:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
 


       
Հունիսի 18-ին ժամը 07:42-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ
շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: 
 
Ահազանգով ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:  Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի  84 հասցեի բնակիչ Կ. Բ.-ն (ծնվ. 1997 թ.)  իր վարածհաս: 
 
ՃՏՊ-ի հետևանքով տուժած ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչի 76 հասցեի բնակիչ՝ Վ. Գ.-ն  (ծնվ. 1996թ.) տեղափոխել է քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ: ՃՏՊ-ի հետևանքով տուժած վարորդ Կ. Բ.-ին և ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 10 հասցեի բնակիչ՝ Ա. Բ.-ին  (ծնվ. 1994թ.) և Ստեփանակերտ քաղաքի Մ. Բաղրամյանի 15 հասցեի բնակիչ Բ. Մ.-ին (ծնվ. 1953թ.) փրկարարները ցուցաբերել են օգնություն և տեղափոխել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: 
 
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` ՃՏՊ-ի հետևանքով տուժած Ա. Բ.-ն հիվանդանոցում մահացել է, իսկ մնացած տուժածների առողջական  վիճակը գնահատվում է միջին ծանրության: 
 
 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար