Ներխուժում կատարած անձինք և նրանց գույքը շարունակում են մնալ Ամուլսարի ծրագրի տարածքում՝ չնայած Դատարանի վճռին

18-06-2019 11:19:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Լիդիան Ինթերնեշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, Լիդիանը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը  և կապահովի Լիդիանի մուտքը իր տարածք:
 


Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է Լիդիանին, որ իրենք կատարել են դատարան
ի վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, Լիդիանի անարգել մուտքը չի վերականգնվել: Լիդիանը պնդում է, որ ներխուժումը շարունակվում է և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը:
 
Այդ իսկ պատճառով, Լիդիանը միջնորդություն է ներկայացրել դատարան լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում:  
 
Լիդիանի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սելլերսը այս առիթով ասել է, - «Լիդիանը ողջունեց Հայաստանի դատարանների վերջին վճիռները, որոնք հաստատում էին Լիդիանի դիրքորոշումը ճանապարհների ապօրինի շրջափակման վերաբերյալ: Լիդիանը զրկված է եղել աշխատելու իր օրինական իրավունքից սկսած 2018թ. հունիսից: Դատարանի վճիռը մենք համարում ենք ներխուժման ապօրինի լինելու փաստի ճանաչում և պահանջ ոստիկանությանը՝ վերականգնել Լիդիանի անխափան մուտքն իր իսկ տարածք: Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: Լիդիանը դիտարկելու է բոլոր իրավական հիմքերը իր իրավունքները պաշտպանելու համար»:  
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 389 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար