«Ծիրանի» ռեստորանում թունավորվել էին սալմոնելլայից.ԱՆ

Հայտնի են լաբորատոր հետազոտությունների արդյունքները

18-06-2019 13:36:57   | Հայաստան  |  Հասարակություն
Վերջերս հանրային սննդի կազմակերպություններից մեկում` խնջույքի մասնակիցների մոտ առաջացել էին աղիքային վարակներին բնորոշ գանգատներ, որոնցից մի քանիսն էլ դիմել էին բժշկական օգնության։ Արձանագրված դեպքի պատճառահետևանքային կապերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել էին միջոցառումներ, որոնք զուգորդվել էին նաև լաբորատոր հետազոտություններով։
 


  Լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն` նույն կազմակերպությունից վերցված սննդամթերքից մեկի նմուշում, ինչպես նաև  խոհանցի
աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելլայի մանրէ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ են հայտնաբերվել նաև շրջակա միջավայրի մակերեսներից վերցված լվացուկներից: 
 
Հարկ է փաստել, որ հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում ևս հաստատվել է սալմոնելլա հիվանդությունը:  
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 373 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար