Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

18-06-2019 14:25:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:
 


Փոխվարչապետը ողջունել է հյուրին և կարևորել ԿԽՄԿ կողմից Հայաստանում իրականացրած մարդասիրական գործունեությունը՝ համարելով հանդիպումը լավ առիթ համագործակցության վերաբերյալ կարևոր հարցերի քննարկման համար:
 
Քլեր Մեյթրոն փոխվարչապետին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները, խոսել սահմանամերձ
բնակավայրերում բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին:
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության առաջ քաշած բարեփոխումների օրակարգին՝ ընդգծելով, որ մարդկանց առողջությունը, կրթությունը և բարեկեցությունը կազմում են այն առանցքը, որի վրա հիմնվելու են բոլոր բարեփոխումները: Փոխվարչապետը ներկայացրել է արդարադատության, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների հիմնական սկզբունքները: Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ տարիներով կուտակված փորձն ու գիտելիքը նաև իր նպաստը կբերի մի շարք բարեփոխումների իրականացման գործընթացում:
 
Զրուցակիցները քննարկել են կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների՝ մասնավորապես ջրի կառավարման ոլորտներում առկա խնդիրները և մտքեր փոխանակել դրանց լուծման հնարավորությունների շուրջ: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար