Գիքորն ու ԲԴԽ-ն...

18-06-2019 15:29:23   | Հայաստան  |  Իրավունք
<< Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։ — Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։
Բայց Համբոն չլսեց: >> այս տողերով էր սկսում հանրահայտ Գիքորը:
Նույն ոճով կռիվ է ընկել դատական համակարգում:
Մի մասը վստահ է,որ ԲԴԽ նախագահ պետք է դառնա ԱԺ կողմից ընտրվածը,քանի որ Գագիկ Հարությունյանը ընտրվելով ԱԺ-ի կողմից չի պաշտոնավարել մինչև օրենքով սահմանված իր ժամկետի ավարտը,այսինքն ԱԺ-ի կողմից ընտրված անդամը դեռ ունի պաշտոնավարման 3,5 տարի:
Իսկ մյուս մասը վստահ է որ պետք է ԲԴԽ Նախագահ դառնա դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվածը:
Փորձենք լուծել Թումանյանական այս վեճը:
Այսպես՝
ՀՀ Դատական օրենսգրքի 84-րդ հոդվածը սահմանում է 
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:
Վերը նշվածից ակնհայտ է,որ ԲԴԽ առաջին Նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվածը,սակայն ընտրվեց Գագիկ Հարությունյանը,որը ընտրված էր ԱԺ-ի կողմից:
Այստեղ աներկբա խախտված է օրենքը:
Եթե այժմ նորընտիր ԲԴԽ-ն փորձի Նախագահ ընտրել կրկին ԱԺ-ի կողմից ընտրված անձին,ապա կշարունակի Սերժի կողմից թույլ տրված խախտումը և կխախտի վերը նշված օրենքով սահմանված հաջորդականության սկզբունքը :
Ինչ վերաբերվում է ԲԴԽ Նախագահի պաշտոնավարման հինգ տարուն,ապա նույն հոդվածի 9-չդ կետը սահմանում է ՝
9. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է մինչև որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
Ինչպես տեսնում ենք,օրենսդիրը նշել է,ոչ թե հինգ տարի ,այլ պաշտոնավարման ժամկետի ավարտ:
Սրանից էլ ակնհայտ է,որ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է իր հրաժարականը ՀՀ Նախագահի կողմից ստորագրելու պահից:
Ամփոփելով Դատական Համակարգի Թումանյանական վեճը պետք է արձանագրել,որ նոր ԲԴԽ ում պետք է նախագահ ընտրվի դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվածը,դրանով կվերականգնվի օրենքի պահանջը,որը խախտվել էր նախկին ռեժիմի կողմից Գագիկ Հարությունյանին նշանակելու փաստով:
Ի դեպ Գագիկ Հարությունյանի սահմանադրության և Դատական Օրենսգրքի խախտումներով ԲԴԽ անդամ,իսկ այնուհետ Նախագահ նշանակելը ի սկզբանե կասկածի տակ է դնում նախկին ԲԴԽ-ի լիգիտիմությունը,նրա որոշումների օրինականությունը:
Սրանից էլ բխում է,որ ԲԴԽ-ի կողմից կարգապահական տույժի ենթարկված դատավորները կարող են այս հիմքով վիճարկել և չեղյալ հայտարարել իրենց տույժի ենթարկելու հակասահմանադրական ԲԴԽ-ի որոշումները:
Ամփոփեմ՝
Համբոն արհամարեց իր կնոջը և Գիքորին տարավ քաղաք,հենց դա էլ կործանեց Գիքորին:
Սերժը արհամարեց օրենքը, ԲԴԽ տարավ Գագիկ Հարությունյանին,նրան նշանակեց Նախագահ և հենց դա էլ կործանեց ԲԴԽ-ն:
Հուսանք նոր ԲԴԽ-ն ականջալուր կլինի օրենքին և կրկին չի թույլ տա Համբոյի սխալը և չի կործանի ԲԴԽ-ն:
 


Իրավապաշտպան 
 
 
 
 
Գալստյան Իրավապաշտպան         
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 488 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար